Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին դիմել Է հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին՝ որպես գլխավոր հրամանատարի, եւ խնդրել թույլ տալ զինված ուժերն օգտագործել Վրաստանի շրջաններում մոլեգնող հրդեհները վերացնելու նպատակով:
Վրաստանում հրդեհների մարմանը ներգրավում են զինվորականներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Գրուզիա Online»-ի փոխանցմամբ՝ զինվորականներին չի պլանավորվում օգտագործել Բորժոմի կիրճում: Հիմնական նպատակը հրդեհի մարումն Է Գորիի մունիցիպալիտետում:
Այդ հարցի շուրջ վարչապետի եւ նախագահի միջեւ տեղի Է ունեցել հեռախոսազրույց: Նախագահը մտադիր Է բավարարել վարչապետի միջնորդությունը: Նախագահի կողմից ներկայացվելիք համապատասխան փաստաթուղթը հաստատելու համար խորհրդարանը արտահերթ նստաշրջան կգումարի օգոստոսի 23-ին: