Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Սիրիայի քրդերի մասին:
Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան թույլ չի տա Սիրիայի քրդերի պետության ստեղծումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Էրդողանը հայտարարել է. «Թուրքիան երբեք թույլ չի տա, որ Սիրիայի քրդական Ժողովրդավարական միություն կուսակցությունը (PYD) և դրա ռազմականացված թևը` Ժողովրդի պաշտպանության ուժերը (YPG), որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում, Սիրիայում պետություն ստեղծեն»: Էրդողանը խոստացել է անհրաժեշտության դեպքում բոլոր ճակատներում ռազմական պայքար ծավալել թուրք զինյալների դեմ: