Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը հայտնել է, որ քանի դեռ Էրդողանը վարում է նման միապետական քաղաքականություն՝ Թուրքիան չի կարողանա անդամակցել Եվրամիությանը:
Թուրքիան մոտ ապագայում չի կարողանա անդամակցել ԵՄ-ին. Սեբաստիան Կուրց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է Die Welt պարբերականը: «Թուրքիայի նախագահ Էրդողանի վարած քաղաքականությունը բռնապետական է, նման ղեկավարություն ունեցող երկիրը չի կարող անդամակցել Եվրամիությանը նույնիսկ 2023-ին»,- ասել է Կուրցը: «Էրդողանը բացահայտ ցուցադրում է բռնապետական հատկանիշներ: Քննադատությունների, այլախոհների, փոքրամասնությունների նկատմամբ նրա վերաբերմունքն անընդունելի է»,- հավելել է Ավստրիայի արտգործնախարարը: