Միանգամից մի քանի շինարարական ընկերություններ Թալիշ գյուղի տարբեր հատվածներում հիմնանորոգման ակտիվ աշխատանքներ են իրականացնում:
Թալիշում շինարարությունը ակտիվ փուլում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Երբեմնի հարուստ ավանդույթներ և կարևոր նշանակություն ունեցող այս գյուղը ոտքի է կանգնում»,-գրել է նա ու լուսանկարներ հրապարակել: