Բասկետբոլի աշխարհի 2019 թվականի առաջնության հիմնական ընտրական փուլի ուղեգիր չնվաճած մասնակիցները հանդես կգան Եվրոպայի 2021 թ. առաջնության նախընտրական փուլում:
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը կմրցի Ալբանիայի և Դանիայի հավաքականների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մյունխենում այսօր կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը հայտնվել է Բ ենթախմբում, որտեղ կմրցի Դանիայի և Ալբանիայի հավաքականների հետ:
Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հանդիպումները կսկսվեն այս տարվա նոյեմբերին: Նախընտրական փուլի 9 մասնակիցները պայքարելու են հաջորդ փուլի 4 ուղեգրերի համար: