Պոլսո Հայոց պատրիարքարանը, պատրիարքի և հոգաբարձուների խորհրդի ընտրությունների հետ կապված, դիմել է հայ համայնքի ներկայացուցիչներին:
Պոլսո Հայոց պատրիարքարանը հայ համայնքի ներկայացուցիչներին կոչ է արել ակտիվորեն գրանցվել ընտրություններին մասնակցելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նշվում է Պոլսո Հայոց պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում: «Ինչպես հայտնի է, պատրիարքի և հոգաբարձուների խորհրդի ընտրություններին քվեարկող ընտրողների ցուցակը արդեն երկար ժամանակ է, ցավոք, չի թարմացվել»,- ասված է հայտարարության մեջ: Պատրիարքարանը նշել է, որ միայն ցուցակների թարմացմամբ հնարավոր կլինի անցկացնել առողջ ընտրություններ և ապահովել ընտրողների մասնակցության բարձր մակարդակ: «Այս փուլում, երբ պատրաստվում ենք 85-րդ պատրիարքական ընտրություններին, խնդրում ենք հանուն մեր հասարակության և հայ եկեղեցու ապագայի անձնագրերով ներկայանալ ձեր թաղամասերի եկեղեցիներ և գրանցվել ընտրելու համար»: