Թուրքիան չի կարող Եվրամիությանն անդամակցել, քանի դեռ երկիրը ղեկավարում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանի կառավարման շրջանում Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին. Գերմանիայի ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմունդ Գաբրիելը։
Նրա խոսքով՝ դա չի նշանակում, թե ԵՄ-ն չի ցանկանում դա։ «Բայց թուքրական կառավարությունն արագորեն շարժվում է Եվրոպային հակառակ ուղղությամբ։ Պարզ է, որ ներկա դրությամբ Թուրքիան ԵՄ-ի անդամ չի դառնա»,- News.am-ի փոխանցմամբ՝ ընդգծել է Գերմանիայի ԱԳ նախարարը։
Ավելի վաղ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցը հայտարարել է, որ ներկա ղեկավարությամբ Անկարան չի կարող նույնիսկ 2023 թվականին ԵՄ-ին անդամակցել։