Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում Գերմանիայից ժամանած բժիշկները կատարում են անվճար հետազոտություններ:
Գերմանիայից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անց են կացնում անվճար հետազոտություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ակնաբույժ Ֆուադ Զայդան ասել է, որ ինքը շատ է սիրում ճամփորդել: Որպես բժիշկ՝ իրեն հետաքրքրում է, թե տարբեր երկրներում բժիշկներն ի՞նչ ստանդարտերով են իրականացնում իրենց բուժումը:
Իսկ բժշկական գիտությունների դոկտոր, գինեկոլոգ և հոգեթերապևտ Աննեմարի Բրաուն էլ ասել է, որ ինքը հիացած է կլինիկայի ժամանակակից հնարավորություններով ու բժիշկների պատրաստակամությամբ: Նա ցանկություն է հայտնել Արցախում ունենալու այլընտրանքային բժշկություն, որի ժամանակ բուժումը չի իրականացվի քիմիական մեթոդներով: