Ադրբեջանի զենքի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված բնակիչները վերադարձել են իրենց տներ:
Ադրբեջանի պայթյունի գործով քրեական գործ է հարուցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պահեստին հարակից մի քանի գյուղերի` Ստալչայի, Գիլյազի, Մամեգասանի, Շուրաբադի բնակիչները դուրս էին բերվել իրենց տներից, տեղափոխվել անվտանգ տարածք` տեղավորվելով վրաններում: Հրդեհի հետևանքով մի քանի արկեր ընկել էին տների վրա:
Հրդեհի ու դրան հետևած պայթյունի հետևանքով վնասվածքներ են ստացել վեց մարդ, որոնք աշխատել են դեպքի վայրում, փոխանցում է Panorama.am-ը:
Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է երեկ առավոտյան, մարել հաջողվել է ավելի քան 8 ժամ անց: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դեպքի պատճառները քննելու համար Ալիևի հանձնարարությամբ հանձնաժողով է ստեղծվել: