Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն սեպտեմբերին հանդիպելու են:
Գարեգին Բ-ն ու Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը սեպտեմբերին կհանդիպեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին NEWS.am-ին ասաց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Նախնական տվյալներով՝ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Մոսկվայում»,- ասաց Տեր Վահրամը:
Հանդիպումը կազմակերպվում է Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ: