Հայաստանն ու Սերբիան պատրաստ են անդամակցել Սիրիայի ականազերծման միջազգային կոալիցիային։
Հայաստանը պատրաստ է միանալ Սիրիայի ականազերծման միջազգային կոալիցիային. ՌԴ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության ղեկավար Ալեքսանդր Նովիկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Տվյալ պահին, նրա խոսքով, Ռուսաստանի ՊՆ-ն Սիրիայի ականազերծման շուրջ կոալիցիա ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ է տանում։
«Համապատասխան դիմումներ են հղվել Իրանի, Եգիպտոսի, Սերբիայի, Հայաստանի, Թուրքիայի եւ ԱՄԷ-ի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցչություններ։ Իրենց ստորաբաժանումները պատրաստ են ուղարկել Հայաստանն ու Սերբիան, չինացի դիպուկահարներին ներգրավելու հնարավորություն է մշակվում»,- ասել է Նովիկովը։