Ադրբեջանն Ուկրաինա կմատակարարի խորհրդային նմուշի սպառազինության զինամթերք:
Բաքուն Կիեւ կմատակարարի խորհրդային նմուշի սպառազինության զինամթերք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: haqqin.az-ը հայտնում է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը սեպտեմբերին Բաքու կայցելի: Ուկրաինացի ռազմական փորձագետ Օլեգ Ժդանովի խոսքով՝ «կարելի է համարձակորեն խոսել Ուկրաինայի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցության ընդլայնման մասին»:
Փորձագետի խոսքով՝ Ուկրաինան նմուշներ ունի, որոնք կարող են հետաքրքրել նաեւ Ադրբեջանին: «Օրինակ՝ Տ-72 տանկեր, որոնց արդիականացումը մեզ մոտ յուրացրել են վերջերս»,- պարզաբանել է փորձագետը: