Գերմանիան շահագրգռված Է Թուրքիայի հետ լավ հարաբերությունների հաստատմամբ, սակայն իրականությունն ստիպում Է կոշտ քաղաքականություն վարել:
Լավ հարաբերություններ ենք ցանկանում Թուրքիայի հետ, բայց պետք Է իրատես լինենք. Մերկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, օգոստոսի 29-ին Բեռլինում հայտարարել Է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով տարեկան մամուլի ասուլիսում:
«Ես ավելի լավ հարաբերություններ կցանկանայի Թուրքիայի հետ, բայց մենք պետք Է իրատես լինենք»,-ասել Է նա:
Մերկելը հիշեցրել Է այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրադրության, ինչպես նաեւ Գերմանիայի քաղաքացիների ձերբակալումների մասին: «Հենց այդ պատճառով մենք որոշեցինք վերանայել մեր քաղաքականությունն Անկարայի նկատմամբ»,-նշել Է Գերմանիայի նախարարների կաբինետի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: