Հայաստանը կմասնակցի Վրաստանում նախանշված «Agile Spirit 2017» բազմազգ զորավարժություններին:
Հայաստանը կմասնակցի Վրաստանում անցկացվելիք «Agile Spirit 2017» բազմազգ զորավարժություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դրանք կանցկացվեն սեպտեմբերի 3-11-ին Ախալցխայի Օրֆոլո հրաձգարանում եւ լեյտենանտ Շոթա Խուրցիձեի անցան զրահատանկային կենտրոնում, հաղորդում է Գրուզիա Օնլայնը:
Վրաստանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ «Agile Spirit 2017» բազմազգ զորավարժություները կազմակերպում են Վրաստանի զինված ուժերն ու ԱՄՆ-ի ծովային հետեւակայինները: Վարժանքների նպատակն է ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի կազմում համատեղ գործողություններին կամ ճգնաժամերին նախապատրաստմանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ գործընկեր երկրների հետ փոխգործակցության կատարելագործմանը:
Զորավարժություններին կմասնակցեն նաեւ ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր պետությունների՝ Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Ուկրաինայի զինծառայողներ: