ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 15 թիկնապահներին մեղադրանք են առաջադրել՝ Վաշինգոտնում ցուցարարների վրա հարձակվելու համար:
ԱՄՆ-ում Էրդողանի 15 թիկնապահներին մեղադրանք են առաջադրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Associated Press-ի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ, մեղադրանք է առաջադրվել 19 մարդու։
«19 մարդ, ներառյալ՝ հսկիչ ծառայության 15 թուրք աշխատակիցները, մեղադրվում են ցուցարարների վրա հարձակման մեջ՝ մայիսին, Էրդողանի այցի ժամանակ»,-նշել են գործակալությունում։
Հիշեցնենք՝ մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները Վաշինգտոն նրա այցի ընթացքում հարձակվել են ցուցարարների վրա։ Առնվազն ինը մարդ է տուժել։