Ստամբուլում ջրհեղեղը կաթվածահար է արել տեղացիների առօրյան և մեգապոլսի երթևեկությունը։
Ստամբուլում ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հեղեղումների պատճառով տեղի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել։ Այս մասին հայտնում է diken.com.tr կայքը։
Հեղեղաջրերը ողողել են մետրոկայարանները, ստորգետնյա կայանատեղիները, խանութները և շենքերի ստորին հարկերը։ Հաղոդվում է ՃՏՊ-ների թվի ավելացման մասին։
Նշվում է նաև, որ քաղաքի երեք օդանավակայաններից մեկը հայտնվել է սաստիկ կարկուտի հարվածի տակ։