ԵԱՀԿ դիտորդական խումբը հայ-ադրբեջանական սահմանի Չինարիի հատվածում ադրբեջանական կողմից կրակոցների հետևանքով չի կարողանում աշխատանքներ իրականացնել:
ԵԱՀԿ դիտորդական խումբն Ադրբեջանի կրակոցների հետևանքով չի կարողանում աշխատանքներ իրականացնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ադրբեջանական կողմը խմբի ուղղությամբ կրակ է բացել, խումբը չի կարողանում աշխատանքներ իրականացնել»,- ասաց Հովհաննիսյանը: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նույնպես այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Ադրբեջանի Զինված ուժերը կրակ են բացել Ադրբեջան-Հայաստան պետական սահմանին՝ Տավուշի հատվածում, ԵԱՀԿ մոնիտորինգի ընթացքում»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակը։