3,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի Կախեթի տարածաշրջանում՝ Ադրբեջանի հետ Վրաստանի սահմանից ոչ հեռու:
3,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի Կախեթի տարածաշրջանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Sputnik-ը, ասված Է Իլյայի պետական ինստիտուտի սեյսմոլոգիական մոնիթորինգի կենտրոնի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 10:36-ին: Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Դեդոպլիսցկարո քաղաքից 21 կմ եւ Գամարջվեբա գյուղից 21 կմ հեռավորության վրա: Ավերածությունների եւ տուժածների մասին առայժմ հաղորդագրություններ չեն եղել: