Արցախի հարավում գտնվող` Թուֆենկյան հիմնադրամի կողմից կառուցված սահմանամերձ Առաջամուղ գյուղն այսօր նշեց տեղի ընդարձակված դպրոցի բացումը:
Արցախի սահմանամերձ գյուղը տոնում է տեղի դպրոցի ընդարձակումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը և խորհրդի անդամ Անդրանիկ Գասպարյանը, սփյուռքահայ հյուրերի և Հադրութի շրջանի վարչակազմի ներկայացուցիչների հետ միասին ներկա եղան բացման արարողությանը: