Նյու Յորքում ՄԱԿ-ի շտաբ բնակարանում սեպտեմբերի 12-ին կբացվի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանը, որի նախագահն է ընտրվել Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Միրոսլավ Լայչակը, հայտնում է ՄԱԿ ռադիոն։
Սեպտեմբերի 12-ին Նյու Յորքում կբացվի ՄԱԿ ԳՎ 72-րդ նստաշրջանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ամենամյա ընդհանուր բանավեճերը կսկսվեն սեպտեմբերի 19-ին ու կշարունակվեն մինչեւ 25-ը։ Դրանց կմասնակցեն ՄԱԿ անդամ երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները, նախարարները ու այլ ներկայացուցիչներ։ Վաղեմի ավանդույթի համաձայն՝ Գլխավոր վեհաժողովի ընդհանուր բանավեճերում առաջինը ելույթ կունենան Բրազիլիան ու ԱՄՆ-ն ։
Քանի որ այդ օրերին շտաբ բնակարանում մեծ քանակությամբ համաշխարհային առաջնորդներ են ներկա գտնվում, ՄԱԿ-ում կազմակերպվում են մի շարք կարեւոր միջոցառումներ, իսկ պետություններն էլ, օգտվելով նման հնարավորությունից, երկկողմանի հանդիպումներ են կազմակերպում։