ԵՄ-ն կողմ է հանդես գալիս Փխենյանի հանդեպ ճնշման և տնտեսական պատժամիջոցների ուժեղացմանը։
ԵՄ-ն կողմ է Հյուսիսային Կորեայի հանդեպ ճնշման և պատժամիջոցների ուժեղացմանը. Մոգերինի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Հյուսիսային Կորեայի գործողությունն ուժեղագույն սադրանք է, նման գործողությունները վտանգավոր են և անօրինական, այդ իսկ պատճառով ԵՄ-ն պատրաստ է աջակցելու Հյուսիսային Կորեայի հանդեպ ՄԱԿ-ի ուժեղ պատժամիջոցներին»,-ասել է նա։ Մոգերինին կարծում է, որ խաղաղ լինել՝ չի նշանակում թույլ լինել։ Կորեական թերակղզու միջուկազերծման որոշումը կարող է գտնվել Հյուսիսային Կորեայի վրա ճնշման գործադրմամբ՝ տնտեսական պատժամիջոցներին զուգահեռ։
Նա նշել է, որ Բրյուսելն այդ հարցով կապի մեջ է ՄԱԿ-ի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ։ «Բացի ադ, տվյալ թեման կքննարկվի այդ շաբաթ Տալինում կայանալիք ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը»,-ասել է Մոգերինին։