Մեկնարկել է ՌԴ եւ Հարավային Կորեայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Մուն Ջեինի հանդիպումը Արեւելյան տնտեսական համաժողովի շրջանակում:
Մեկնարկել է Ռուսաստանի եւ Հարավային Կորեայի նախագահների հանդիպումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ուրախ եմ այսօր ձեզ հետ անձամբ հանդիպել եւ քննարկել մեզ հուզող խնդիրները՝ կապված հյուսիսկորեական միջուկային, հրթիռային ծրագրի շուրջ հայտնի իրադարձությունների հետ եւ, բնականաբր, խոսել մեր երկկողմանի հարաբերությունների մասին»,- ասել է Պուտինը, փոխանցում է Gazeta-ն:
Մուն Ջեինն, իր հերթին, հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի սադրանքները լարում են թերակղզու իրավիճակը, եւ եթե չդադարեցվեն, իրադարձությունների զարգացումը կարող է անկանխատեսելի լինել: Սրա հետ կապված նա Պուտինին առաջարկել է կարծիքներ փոխանակել հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին: