Անցած գիշեր տեղացած կարկուտը վնաս է հասցրել Ասկերանի շրջանի Խնձրիստան, Ծաղկաշատ, Ռև, Խրամորթ համայնքներին:
Կարկուտից տուժել է Ասկերանի շրջանի մի քանի համայնք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանություն բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը:
Ըստ Վ. Ավետիսյանի՝ կարկուտից հիմնականում տուժել են բազմամյա տնկարկները. վնասների չափերը ճշտվում են: