«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի խաղային որակների մասին:
Մոուրինյոն խոսել է Մխիթարյանի որակների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Այն ժամանակ, երբ ես եկա «Մանչեսթեր Յունայթեդ», թիմը կարիք ուներ մեկի, ով թիմին կփոխանցեր իր որակները և անհատականությունը, այն, ինչն այդ ժամանակ չուներ «Յունայթեդ»-ը: Միկին և Բային ունեին այդ որակները: Միկիից որոշ ժամանակ պահանջվեց: «Մանչեսթեր Յունայթեդ»-ին պակասում էր Մխիթարյանի բազմաֆունկցիոնալությունը հարձակման գծում»,- ասել է պորտուգալացի մասնագետը: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրխ Մխիթարյանը անգլիական Պրեմիեր լիգայի 4 տուրերում դարձել է 5 գոլային փոխանցման հեղինակ: