Հայկական երաժշտական խմբերը, անհատ կատարողները կմասնակցեն սեպտեմբերի 14-17-ը Չինաստանում և Կորեայի Հանրապետությունում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերին։
Չինաստանում և Կորեայի Հանրապետությունում Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ելույթներով հանդես կգան «Գողթ» էթնոֆոլկ խումբը, քանոնահար Մերի Մուսինյանը, նախատեսված է նորաձևության ցուցադրություն «Տերյան» մշակութային կենտրոնի մասնակցությամբ: Այդ օրերի շրջանակում կանցկացվի նաև «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հավաքածուներից կազմված հայ լուսանկարիչների ցուցահանդես՝ «Արարատը հայի աչքերով» խորագրով: Նախաձեռնությունը պատկանում է ՀՀ մշակույթի և ՀՀ արտաքին գործերի նախարարություններին, աջակցել են Չինաստանում և Հարավային Կորեայում ՀՀ դեսպանությունները: