ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած փաստաթղթերի շուրջ քննարկումներ սկսելու համար անհրաժեշտ է անվտանգության վստահելի մթնոլորտ ստեղծել։
Ղարաբաղի շուրջ բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ է անվտանգության վստահելի մթնոլորտ. Աշոտյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը։
Անդրադառնալով սեպտեմբերին Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ պատգամավորը նշեց, որ բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ է կատարել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները։ «Հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է։ Խոսքը հանգամանքների առկայության մասին է, որոնք կվերականգնեն բանակցային մթնոլորտը։ Խոսելով բանակցային միջավայրի մասին՝ մենք, առաջին հերթին, նկատի ունենք Վիեննայի համաձայնությունների լիակատար իրականացումը, անվտանգության միջավայրի համար համապատասխան մեխանիզմների կիրառումը, որոնք կկանխեն ռազմական գործողություններն ու սադրանքները»,– նշեց Աշոտյանը։