Այսօր Ստեփանակերտում, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, վերսկսված՝ ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստում դատավոր Անատոլի Թադևոսյանը և դատախազ Կարեն Գաբրիելյանը շարունակել են ամբաստանյալներ Դ. Ասկերովի և Շ. Գուլիևի հարցաքննությունը:
Գուլիևը հայ ազգին թշնամի չի համարում, բայց լռում է թե ինչու է զինված մտել հայկական տարածք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօրվա դատավարության ընթացքում ամբաստանյալներ Շ. Գուլիևը և Դ. Ասկերովը շարունակել են հակասական ցուցմունքներ տալ միմյանց առնչվող դեպքերի վերաբերյալ:
Իսկ իր ցուցմունքում Գուլիևը նույնիսկ նշել է, որ հայ ազգին թշնամի չի համարում։ Դատախազ Գաբրիելյանի այն հարցին, թե այդ դեպքում ինչո ՞ւ են ԼՂՀ տարածք մտել զինված, և երեխայի վրա բռնություն գործադրելով կյանքից նրան զրկել, Գուլիևը պատասխանել է, որ նա երեխայի սպանության հարցում մեղավոր չէ, և նրան նորմալ է վերաբերվել, ավելին, ըստ Գուլիևի, երեխան նրանց հյուրասիրել էր:
Զենքերը վերցնելու շարժառիթի վերաբերյալ Գուլիևը հստակ պատասխան չտվեց: