Ստամբուլի Սուրբ Հովհաննես եկեղեցու մուտքի մոտ քարերով զինված մի խումբ ազգայնականներ հարձակվել են հայերի վրա այն պահին, երբ նրանք դուրս գալիս են եղել եկեղեցուց Խաչվերացի երեկոյան պատարագից հետո:
Ստամբուլի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ ազգայնականները քարկոծել են հայերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տեղեկությունը հայտնել է հայազգի ընդդիմադիր պատգամավոր Սելինա Դողանի հայրը՝ Երվանդ Օզուզունը, փոխանցում է artigercek.com-ը։
Քարկոծելով հավատացյալներին՝ նրանք գոռացել են. «Մա՛հ ձեզ»: Տուժածների մասին չի հաղորդվում։