Artsakhpress

Մշակույթ

«Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոցի տարածքում հայտնաբերվել են արծաթե մետաղադրամներ

Այս տարվա հունիսից մինչև օգոստոս «Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվել են պեղումներ:

«Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոցի տարածքում հայտնաբերվել են արծաթե մետաղադրամներ

«Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոցի տարածքում  հայտնաբերվել   են   արծաթե   մետաղադրամներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արգելոցի   տարածքում  պեղումներ  իրականացնող  «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-­ի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը  «Արցախպրես»­-ի  թղթակցի հետ զրույցում   ասել է, որ  իրենց  պեղումների   նպատակը  եղել է մելիքական  տապանատան  հայտնաբերումը, վերականագնումը,  ընդհանուր  ուսումնասիրությունը.  այդ ամբողջ   ծրագիրը  ֆինասավորել  է  «Արդշինբանկ»  ՓԲԸ-ն:

Տեղանքում  աշխատել  է  «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն»  ՊՈԱԿ-ը: Պեղումների աշխատանքներին   ներգրավել  ենք  Երևանից  հրավիրված      մարդաբան  Հասմիկ  Սիմոնյանին և  ճարտարապետ   Մանուշակ  Տիտանյանին:

 

Ն.  Երանյանի  խոսքով՝ իրենք   նպատակ    ունեին հայտնաբերելու  Մելիք  Եգանի  և  մի  քանի   այլ  մելիքների,  մասնավորապես, Մելիք Արամի,   Եսայիի, ովքեր   Մելիքի  որդիներն  են   և    Մելիք  Եգանի  հոր՝   Ղուկաս  Վարդապետի  թաղումների   հստակ    վայրը:

«Տապանաքարերը  տեղաշարժված  են   եղել,  և  մենք  պեղումներն  իրականացրել  ենք, որ    գտնենք   թաղվածների  ճիշտ   վայրը:  Արդյունքում՝    մենք   Սուրբ  Հովհաննես   եկեղեցու   հարավ-արևմտյան  հատվածում    վավերագրել  ենք  քառակուսի  հատակագծով   տնտեսական   նշանակության    մի  սենյակ, որի  մեջ  հայտնաբերել ենք  18-րդ  դարում Արցախում  ձուլված  170  արծաթե   մետաղադրամ, որոնք    ուսումնասիրվել   են  դրամագետ  Արամ Վարդանյանի կողմից:

 

Ուսումնասիրություններից  պարզվել  է, որ   գտածոնների  մի   մասը   ձուլվել   են  Գանձակում   և  Պարսկաստանում.  կան նաև   3 այլ  դրամներ ևս, որոնք  չեն  գործածվել  այս տարածքում, բայց  հայտնվել  են  դրամների  մեջ»,-մանրամասնել է  Ն. Երանյանը և  տեղեկացրել, որ  պեղումների    ընթացքում   իրականացրել են  նաև  տեղագրական  հանույթ:   

 

Ն. Երանյանի   խոսքով՝  եկեղեցու   հարավ-արևելյան  հատվածում՝ ուղղանկյուն   երկայնական    հատակագծով     մի  կառույց  են   հայտնաբերել, որտեղ   շուրջ   1  տասնյակ  թաղումներ  է  բացահայտվել. որը    թաղումների   խտության  առումով մի  փոքր  անտրամաբանական   էր: 

«Մարդաբանը   շատ  խորն  ուսումնասիրել  ու  ճշտել   է  թաղված  մարդկանց   սեռն  ու  տարիքը, նրանց  որոշ  հիվանդությունները:

Պարզվել  է,  որ  բոլորն  էլ   20-45  տարեկան     տղամարդիկ  են եղել,  և     նրանք  բոլորն  էլ  թաղված  են քրիստոնեական  կարգով:  Այլ   մանրամասներ   ճշտելու  համար    հարկավոր  է  շարունակել  հետազոտությունները: Մենք    ներկայումս  պատրաստվում  ենք  դրանք     ուղարկել    անալիզի, որպեսզի  հստակեցվի նաև  թաղումների   ժամանակաշրջանը: Պեղումների   ընթացում    եկեղեցու  հարավային    բակում     շուրջ   50  տապանաքար  է  հայտնաբերվել, որոնցից  մի  քանիսն  էլ   մելիքական ընտանիքի  այլ     անդամներինն  է:

Այսպիսով, չնայած    եկեղեցու  տարածքում    պեղումների  աշխատանքները հիմնականում   ավարտված են, բայց  հետազոտությունները   դեռ  պիտի   շարունակվի»,-ավելացրել  է   Ն. Երանյանը: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search