Artsakhpress

Սփյուռք

Ֆրանսիայի 450 հազարանոց հայկական համայնքը բազմադեմ է

Ֆրանսիայի հայկական համայնքի մի մասը ֆրանսերեն է խոսում, երկրորդ մասը՝ արեւմտահայերենը, երրորդը՝ արեւելահայերեն։

Ֆրանսիայի 450 հազարանոց հայկական համայնքը բազմադեմ է

Ֆրանսիայի 450 հազարանոց հայկական համայնքը բազմադեմ է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դա բարդացնում է համայնքում լեզվի պահպանման խնդիրը։ Այս մաիսն NEWS.am-ի թղթակցին ասել է բանասեր հայագետ, Էքս Մարսել համալսարանի պրոֆեսոր Ռոբեր Տեր- Մերկերյանը Երեւանում անցկացված Հայաստան- Սփյուռք ֆորումի ժամանակ։

Մարսելի 80 հազարանոց, ինչպես եւ ամբողջ Ֆրանսիայի 450 հազարանոց հայկական համայնքը բազմադեմ է։ Մի մասը 4-5-րդ սերնդի հայեր են, որոնց նախնիները 1915-ից հետո են Ֆրանսիա ժամանել։  Կան կոնստանդնուպոլսցի հայեր, որոնք անցած դարի 60-70-ականներին են Ստամբուլից տեղափոխվել,  կան նաեւ Լիբանանից քաղաքացիական պատերազմի տարիներին՝ 70-80 ականներին տեղափոխվածներ։ Եվ վերջապես՝ հայաստանցի հայեր, որոնք ժամանել են 90-ականներից սկսած՝ Խորհրդային միության փլուզումից հետո։

Այդ խմբերը իրարից առանձնացված են՝ ինչպես ջուրն ու յուղը։ Դա վերաբերում է նաեւ հայերենին, որով նրանք խոսում են։

«Հին» ֆրանսահայերը, ցավոք, ոչ միշտ են տիրապետում նախնիների լեզվին։ Նույնիսկ համայնքի ժողովներին շատերը ֆրանսերեն են խոսում՝ բացի հոգեւորականներից (նրանց վայել չէր լինի հայերենը մոռանալը)։ Իսկ հարսանիքներին, հատկապես եթե ամուսնացողները տարբեր ազգերի ներկայացուցիչներ են, աղոթքների կեսը հայերեն են կարդում , մյուս կեսը՝ ֆրանսերեն,՝  ոչ հայ կեսի ու նրա ազգականների հանդեպ հարգանքից դրդված։

Հին ու նոր վերաբնակները հաճախ են բախվում այն հարցին, թե որ լեզուն սովորեն՝ արեւելահայերենը, թե՞ արեւմտահայերենը։

Հայաստանի Սփյուռքի նախարարությունն առաջին հերթին արեւելահայերենի մասին է հոգ տանում։ Մարսելի «Համազգային» դպրոցի դիրքորոշումը հակառակն է ՝միայն արեւմտահայերեն (գումարած ֆրանսերեն, իհարկե)։ Բացառություններ չեն արվում նաեւ արեւելահայ ընտանիքների երեխաների համար։

Ընդհանուր հայտարարի գալու հարցում ժամանակին օգնել է Տեր – Մերկերյանը։ Երբ Ֆրանսիայի դպրոցներում որոշ փոքրամասնությունների թույլատրեցին որպես առաջին օտար լեզու իրենց մայրենին հանձնել, հայերին էլ նման հնարավորություն տրվեց։ Լինելով Պրովանսում հայոց լեզվի ընդունող հանձնաժողովի անդամ՝ պրոֆեսորը քննական աշխատանքները ընդունում էր թե արեւելահայերենով, թե արեւմտահայերենով։

Դա մոտեցումներից մեկն էր, սակայն իր ամբողջ բարդությամբ Ֆրանսիայում լեզվի հարցը, ցավոք, դեռ լուծված չէ։

2016-ին նա Հայաստանում հրապարակել է հոդված՝ Մարսելի հայերի ամենօրյա խոսքում հայերենի երկու ճյուղերի փոխազդեցության մասին ։ Այդ տարբերությունը զգացվում է անգամ ամենասովորական արտահայտություններում․ օրինակ արեւելահայերենում հարցնում են «Ո՞նց ես», իսկ արեւմտահայերենում՝ «Ինչպե՞ս ես»։ 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search