Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում սեպտեմբերի 19-ին կմեկնարկի կիսաեզրափակիչը:
Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյան vs Մաքսիմ Վաշյե-Լագրավ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տեղի կունենան առաջին դասական պարտիաները (մեկնարկը Երեւանի ժամանակով 15:00-ին է):
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2802) կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի (2804) հետ: Առաջին պարտիայում սպիտակներով կխաղա հայ գրոսմայստերը:
Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ամերիկացի Ուեսլի Սոն (2792) եւ չինացի Դին Լիրենը (2771):
Սեպտեմբերի 20-ին կանցկացվի երկրորդ դասական պարտիան: Հավասարության դեպքում, կնշանակվի թայ-բրեյք, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին:
Եզրափակիչի ուղեգրի հետ հաղթողները կստանան նաեւ 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք: