ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտնել է, որ աշխարհում աճում է անկայունությունը և դրա դեմ անհրաժեշտ է պայքարել։
Աշխարհն ավելի վտանգավոր ու պառակտված է դառնում. Գուտերեշ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի բացմանը։
«Մարդիկ տառապում են և ցասումով լցվում։ Նրանք տեսնում են, որ իրավիճակն անվտանգության ոլորտում վատանում է, աճում է անհավասարությունը, հակամարտություններն աճում են, և կլիման փոխվում է»,-ասել է Գուտերեշը։
Նա նշել է, որ ներկայում աշխարհը լի է հակասություններով ու քաղաքական վեճերով։
«Ես կարծում եմ, որ միասին մենք կարող ենք հասնել խաղաղության։ Մենք կարող ենք վերականգնել վստահությունը, դարձնել աշխարհն ավելի լավը բոլորի համար»,-հավելել է գլխավոր քարտուղարը։
«Վատագույն բանը, որ կարող է տեղի ունենալ՝ կապված հյուսիսկորեական իրավիճակի հետ, ինքնաբերաբար պատերազմի մեջ ներքաշվելն է։ Դրանից անհրաժեշտ է խուսափել»,-նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։