Մեքսիկայում տեղի ունեցած 7,1 մագնիտուդով հզոր երկրաշարժի զոհերի թիվն, իշխանությունների տվյալներով, արդեն գերազանցել Է 140-ը: Զոհվածների թիվն աճում Է:
Հզոր երկրաշարժ Մեքսիկայում. զոհերի թիվն աճում Է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իշանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ մայրաքաղաք Մեխիկոյում ավերվել են տասնյակ տներ: Մեխիկոյի օդանավակայանը փակ Է, քաղաքի բազմաթիվ շենքերի բնակչիներ տարհանված են: Փրկարարները ժամանել են քաղաքի՝ առավել մեծ ավերածությունների ենթարկված շրջաններ: Առնվազն 3,8 մլն մարդ մնացել Է առանց Էլեկտրականության: Շատ շրջաններում խափանված Է հեռախոսային կապը, հաղորդում է BBC-ն:
Երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:14-ին (Գրինվիչով՝ 18:14-ին): Դրանից անմիջապես հետո հազարավոր խուճապահար մարդիկ նետվել են փողոցներ:
Ինչպես հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Պուեբլայի նահանգի Ատենսինգո քաղաքից ոչ հեռու՝ Մեխիկոյից մոտավորապես 120 կմ հեռավորության վրա, 51 կմ խորության վրա:
Երկրաշարժը տեղի Է ունեցել այն պահին, երբ Մեխիկոյի փրկարար ծառայությունները նման կատակլիզմների հետեւանքների դեմ պայքարի վարժանքներ Էին անցկացնում՝ այն հզոր երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ, որը 10 հազար մարդու կյանք խլեց: Երկրաշարժն զգացվել Է ամբողջ երկրում:
Տուժած շրջաններում արտակարգ դրություն Է հայտարարված: Երկրի նախագահի կարգադրությամբ՝ Մեխիկո են փոխադրվել 3 հազար զինծառայողներ:
ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի եւ այլ երկրների ղեկավարները ցավակցություն են հայտնել երկրաշարժից տուժածներին: