2016 թվականի ապրիլին Ադրբեջանը դարձյալ ագրեսորի կերպարով ներկայացավ:
2016-ի ապրիլին Ադրբեջանը դարձյալ ագրեսորի կերպարով ներկայացավ. Շավարշ Քոչարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սեպտեմբերի 20-ին այս մասին նշեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ելույթ ունենալով Հայաստան-Սփյուռք համաժողովի 3-րդ օրվա ընթացքում:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը տեղում դոփում է, քանի որ Ադրբեջանը գործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահողների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կոչերի դեմ: «Եվ 2016-ի ապրիլին Ադրբեջանը ցույց տվեց իր իրական դեմքը: Դա դարձյալ ագրեսիան էր: 1994 թվականին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ համաձայնագիրը ռազմական գործողությունների դադարեցման եւ հրադադարի մասին էր: Ցանկանում եմ ընդգծել հետեւյալ արտահայտությունը՝ «ռազմական գործողությունների դադարեցման մասին»: 2016-ի ապրիլյան իրադարձությունները ռազմական գործողությունների բացահայտ վերականգնում էին, այսինքն՝ Ադրբեջանը վերստին հայտնվեց ագրեսոր կերպարում»,- շեշտեց Շավա Քոչարյանը՝ հավելելով, որ տեղ են գտել հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներ: