Նյու Յորքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթն ընդհատած 5 ցուցարարներ բերման են ենթարկվել՝ հայտնում է New York Times-ը։
Նյու Յորքում Էրդողանի ելույթն ընդհատած 5 ցուցարար բերման է ենթարկվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Էրդողանը հինգշաբթի Marriott Marquis հյուրանոցում թուրք-ամերիկյան ազգային կոմիտեի միջոցառման ժամանակ հանդես է եկել ելույթով, երբ ներկա գտնված տղամարդկանցից մեկը բաղվել է. «Դու ահաբեկիչ ես, հեռացի՛ր իմ երկրից»։ Դրանից հետո ծեծկռտուք է սկսվել, որը ֆիքսել են դահլիճի տեսահսկման խցիկները։
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի՝ Մեգան Բոդետի խոսքով՝ իրենց նպատակը եղել է ուշադրություն հրավիրելը թուրքական պետության ռազմական հանցագործությունների և քուրդ ժողովրդի՝ մարդու իրավունքների խախտումների վրա։
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։