Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանում այսօր՝ սեպտեմբերի 22-ին, տեղի է ունեցել մայրաքաղաքի օրվան նվիրված միջոցառում:
Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանում մայրաքաղաքի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը գրադարանի փոքրիկ ընթերցողները հանդես են եկել Ստեփանակերտին նվիրված բանաստեղծություններով:
Մուրացանի անվան քաղաքային գրադարանի գրադարանավար Անահիտ Միրզոյանն ասել է, որ միջոցառումը իրականացվել է տոնական ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ներկայացնել Ստեփանակերտ քաղաքի պատմությունը և այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում տարիներ շարունակ: