2012 թվականին, երբ Ստեփանակերտի և Երևանի քաղաքապետների միջև ստորագրվեց հուշագիր, կարծում եմ՝ հենց այդ օրվանից էլ 2 քաղաքների միջև սկսված ընկերական ու բարեկամական հարաբերությունները նոր ընթացք ստացան:
Ստեփանակերտն օրեցօր ծաղկում է. Երևանի քաղաքապետի տեղակալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
«Այս տարիների ընթացքում կրթական, մշակութային, սպորտային առողջապահական և այլ ոլորտներում հանդես ենք եկել համատեղ ծրագրերով: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ այսօր էլ Ստեփանակերտում շարունակվում է Ազատամարտիկների այգու կառուցումը:
Մենք եղել ենք այգու տարածքում, ծանոթացել այնտեղ ընթացող աշխատանքներին. այգին հաջորդ տարի կհանձնենք ստեփանակերտցիներին,-նշել է Դ. Օհանյանը և հավելել,- ամեն անգամ, Ստեփանակերտ գալով, տեսնում ենք, թե ինչպիսի մեծ փոփոխություններ են կատարվում այստեղ. Ստեփանակերտն օրեցօր ծաղկում է»: Դ. Օհանյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է բոլոր ստեփանակերտցիներին գեղեցիկ տոնի առթիվ և նշել. «Մարդկանց մոտ նկատվում է տոնական տրամադրություն, որն, իհարկե, շատ կարևոր է:
Թող որ գեղեցիկ, մաքուր ու հարմարավետ այս քաղաքի բնակիչները հպարտությամբ, սիրով ու հաճույքով ապրեն իրենց գողտրիկ ու հյուրընկալ մայրաքաղաքում»: