Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է «Նա, ում սպասում էին» ֆիլմի առաջնախաղը

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում տեղի է ունեցել «Նա, ում սպասում էին» կատակերգական ֆիլմի առաջնախաղը։

Ստեփանակերտում կայացել է «Նա, ում սպասում էին» ֆիլմի առաջնախաղը

Ստեփանակերտում կայացել է «Նա, ում սպասում էին» ֆիլմի առաջնախաղը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ֆիլմի սյուժեն ծավալվում է ադրբեջանահայկական սահմանին, մենաներկայացում խաղալու նպատակով Ադրբեջան ժամանած դերասան Ժան-Պոլ Բոլզեկը հանգամանքների բերումով հայտնվում է սահմանամերձ մի տարածքում, անսարք տաքսիում։ Նա ստիպված է լինում ոտքով անցնել մի որոշ տարածություն և առանց իմանալու հատում է Հայաստանի սահմանը ու հայտնվում հայկական մի գյուղում։


Այնտեղ նրան սկզբում ադրբեջանական գործակալի տեղ են դնում, ապա ընդունում և պատվում՝ կարծելով, թե վերջապես ժամանել է գյուղի առասպելներից ծնված ու վաղուց սպասված՝ գրեթե համահունչ ազգանունով ֆրանսիահայ բարերարը՝ Բոլզաքյանը, որը եղեռնից մազապուրծ հայի զավակ լինելով՝ իբրև թե վերադարձել է հայրենիք այն շենացնելու նպատակով։

Ստեփանակերտում «Նա, ում սպասում էին»-ի ցուցադրությունից առաջ հանդիսատեսին տեսաուղերձով ողջունեց ֆիլմի ֆրանսիահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանը և նշեց՝ հպարտ է, որ իր ֆիլմը ցուցադրվում է նաև Արցախում։


«Արցախպրես»-ի թղթակցի (Աննա Պետրոսյան) հետ զրույցում ֆիլմի հայկական կողմի պրոդյուսեր Միայել Դովլաթյանն ասաց, որ 1 ժամ 30 րոպե տրողությամբ ֆիլմը նկարահանվել է երկու՝ ֆրանսիական ու հայկական ընկերությունների կողմից և հագեցած է հայկական ու ֆրանսիական հումորով։

«Ես շատ ուրախ եմ, որ իմ ֆիլմի առաջնախաղը կայացավ նաև Արցախում։ 2015 թ-ին սկսել ենք նախապատրաստական աշխատանքները․նկարահանումները տեղի են ունեցել Խաչիկ գյուղում, որին մասնակցել են նաև գյուղի բնակիչներն ու այնտեղ տեղակայված զորամասի զինվորները․ դա իր հերթին ֆիլմին յուրահատուկ գույներ է տվել»,-մանրամասնեց Մ․ Դովլաթյանը։

Պրոդյուսերը նաև նշեց, որ ֆիլմի համահայկական առաջնախաղը առաջին անգամ եղել է հենց Խաչիկ գյուղում։ «Բուն նկարահանումնեը տևեցին ամսուկես։ Ֆիլմը շատ հետաքրքիր է և հեշտ ընկալելի չէ, բայց մտածելու տեղիք է տալիս։ Շատ բարի ժապավեն է ստացվել»,-հավելեց նա։

Ֆիլմի դերասան Ստեփան Ղամբարյանն էլ ասաց, որ թեկուզ նա նկարահանվել է տարբեր ֆիլմերում, բայց «Նա, ում սպասում էին»-ը ունի իր առանձնահատուկ տեղը։

«Դերի կենսագրությունն ու պատմությունն ինձ համար ամբողջովին նոր էր․ սա այն գյուղացի տղան չէր ում մենք պատկերացնում էինք, կամ այն կարծրատիպը չէր, որ մենք ունեինք գյուղացու հանդեպ։ Ֆիլմն առանձնանում է նաև նրանով, որ առաջնախաղը ցուցադրվեց Արցախում, որովհետև ես Արցախը յուրահատուկ ձևով եմ սիրում և այն յուրաքանչյուր հայի ամենակարևոր օջախն է, որտեղ մենք փորձել ենք ներկայանալ բարձր մակարդակով։ Մեր պայքարի ձևն էլ մշակութայինն է, մենք էլ այս ձևով ենք մեր խնդիրը ներկայացնում ամբողջ աշխարհին»,-պարզաբանեց Ս․ Ղամբարյանը։

Կինոթատրոնի մենեջեր Արթուր Կարապետյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 23–ից սկսած ֆիլմն ամեն օր ցուցադրվելու է «Վալլեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search