Պեկինում սեպտեմբերի 26-ին բացվել Է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 86-րդ նստաշրջանը, այս իրադարձությունն առաջին անգամ Է տեղի ունենում Չինաստանում:
Պեկինում մեկնարկել Է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 86-րդ նստաշրջանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը:
Ասամբլեայի նստաշրջանը կշարունակվի մինչեւ սպետեմբերի 29-ը:
Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի՝ անցյալ տարի կայացած 85-րդ նստաշրջանում կազմակերպության նախագահ Էր ընտրվել Չինաստանի հանրային անվտանգության փոխնախարար Մեն Հունվեյը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: