Թուրքական ընդդիմադիր թերթերի թուրք լրագրողների հետ կապված դատավարությանն իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
Փայլանն իր աջակցություն է հայտնել հետապնդումների ենթարկված թուրք լրագրողներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հրավիրում եմ բոլորին Չաղլայան արդարադատության պալատ՝ աջակցելու կալանավորված լրագրողներին: Ես նույնպես ներկա եմ գտնվելու դատական նիստին: Ազատություն», - իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Փայլանը, հայտնում է panorama.am-ը։
Հիշեցնենք, որ Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության կողմից գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակներում՝ դարձյալ քրեական հետապնդումների են ենթարկվել լրագրողները: 35 լրագրողի վերաբերյալ բերման ենթարկվելու որոշում է կայացվել: Վերջիններս տարբեր մեդիա ընկերությունների ներկայացուցիչներ են: