Նախկին քաղբանտարկյալ, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայիլովան պետական մակարդակով կոռուպցիայի բացահայտման համար պարգեւատրվել է:
Շվեդական հիմնադրամը ադրբեջանցի լրագրողին կոռուպցիայի բացահայտման համար պարգեւատրել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Contact.az-ը հաղորդում է, որ շվեդական Right Livelihood Award Foundation հիմնադրամը պարգեւատրել է «Ճիշտ կենսակերպի» մրցանակով, որը հաճախ այլընտրանքային են անվանում Նոբելյան մրցանակին: Մրցանակը տրվել է «ամենաբարձր պետական մակարդակով կոռուպցիայի բացահայտման ժամանակ ցուցաբերած խիզախության եւ տոկունության համար», հայտնում է news.am-ը:
Խադիջա Իսմայիլովան դարձել է Ադրբեջանից այլընտրանքային Նոբելյան մրցանակի առաջին հաղթողը: Մրցանակներ են ստացել նաեւ հնդիկ իրավաբան Քոլին Գոնսալվեսը, , ինչպես նաեւ եթովպացի իրավապաշտպան Յետնեբերշ Նիգուսին:
Նրանցից յուրաքանչյուրը կստանա 105 հազար եվրո: