Սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
Ընդգծվել է պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Շարպանտյեին համագործակցության և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրում ունենալու կապակցությամբ և մաղթել հաջողություններ նոր նախաձեռնություններում: Նշելով, որ հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակն ընդգրկում է համագործակցության տարբեր ոլորտներ, Վիգեն Սարգսյանն ընդգծել է երկու երկրների միջև առկա հարաբերությունների մակարդակին համապատասխան պաշտպանության բնագավառում ևս համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:
Դեսպան Շարպանտյեն իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և վստահություն հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի առավել զարգանալ: