Թբիլիսիում տեղի է ունեցել Աշխարհի Գավաթի խաղարկության եզրափակչի դասական շախմատի 4-րդ պարտիան:
Աշխարհի Գավաթի հաղթողը կորոշվի այսօր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 4-րդ պարտիայում Լևոն Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով և չնայած այդ հանգամանքին պարտիայի ընթացքում հայ շախմատիստը ստացել է որոշակի առավելություն, սակայն Դին Լիժենը պաշտպանվել է շատ հստակ, և կողմերը հաշտություն են կնքել 52-րդ քայլում:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի կայքից տեղեկանում ենք, որ մրցախաղում հաշիվը դարձել է 2-2:
Այսպիսով, Աշխարհի Գավաթի հաղթողը կորոշվի այսօր կայանալիք թայ-բրեյքում: