Թուրքիան ծրագրում է մեծացնել պաշտպանական ծախսերը 2.2 մլրդ դոլարով՝ համաձայն նոր օրինագծի։
Թուրքիան կտրուկ մեծացնում է պաշտպանական ծախսերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Նաջի Ագբալը՝ փոխանցում է Milliyet-ը։
Համաձայն օրինագծի՝ Թուրքիան հավելյալ 8 մլրդ լիրա (2.2 մլրդ դոլար) կներդնի պաշտպանական արդյունաբերությունում, ասել է նախարարը։
«Առաջնահերթություն է հանդիսանում թուրքական զինված ուժերի զսպող միջոցների մեծացումը, անհրաժեշտ արդիականացման՝ ճիշտ ժամանակին բավարարումը և անվտանգության ապահովմանն ուղղված ներքին և արտաքին գործողությունների ծախսերի փակումը»,-ասել է Ագբալը։