Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Սիրիայում ռուս զինծառայողների գերեվարվելու և զոհվելու մասին լուրերը:
ՌԴ ՊՆ-ն հերքել է Սիրիայում ռուս զինծառայողների գերեվարվելու և զոհվելու մասին լուրերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: «Որևէ միջադեպ կապված ռուս զինծառայողների գերի ընկնելու կամ զոհվելու հետ, Դեր-Զորում կամ Սիրիայի այլ շրջաններում չի եղել»,- ասել է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայի ներկայացուցիչը: Նա նշել է, որ ՌԴ զինված ուժերի բոլոր զինծառայողներն առողջ են և անվերապահորեն կատարում են իրենց վերապահված առաջադրանքները: