Իրաքի Քուրիդստանում անցկացված հանրաքվեից հետո Թուրքիայի փողոցներից մեկում փակցված պաստառի հետ կապված գրառում է արել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը։
Փայլանը անդրադարձել է ռասիստական գրառմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է. «Ատելության հանցանքի համար ճանապարհ բացող այս պաստառի համար հաշիվ պահանջելո՞ւ եք», հայտնում է news.am-ը։
Նշենք, որ Ստամբուլի փողոցներից մեկում փակցված պաստառի վրա գրված է. «Հրեա արմատներով Բարզանի։ Մենք գիտենք, թե դու ով ես։ Քո նպատակը ոչ թե Քուրդիստանն է, այլ մեծ Իսրայելը»։