Artsakhpress

Քաղաքական

Չեմ կարծում, որ դիվերսանտների գործով դատավարությունը պետք է վերածենք քաղաքական շոուի. ԼՂՀ արտգործնախարար

ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը աշխատանքային այցով գտնվում էր Կանադայում։

Չեմ կարծում, որ դիվերսանտների գործով դատավարությունը պետք է վերածենք քաղաքական շոուի. ԼՂՀ արտգործնախարար

Չեմ կարծում, որ դիվերսանտների գործով դատավարությունը պետք է վերածենք քաղաքական շոուի. ԼՂՀ արտգործնախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Որն էր այցի նպատակը, այս մասին «Արցախպրես»-ի հետ բացառիկ հարցազույցում մանրամասնել է նախարարը՝ անդրադառնալով նաև այլ կարևոր հարցերի, այդ թվում՝ դիվերսանտների գործով Ստեփանակերտում ընթացող դատավարությանը:

- Պարոն նախարար, մամուլից արդեն տեղեկացել ենք, որ Կանադայում արդյունավետ հանդիպումներ եք ունեցել, կխնդրեինք, որ այդ մասին մի փոքր մանրամասնեիք:

-Նախ՝ նշեմ, որ Կանադա իմ այցի նպատակն էր՝ մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի կողմից կազմակերպվող գալա երեկոյին, որի ընթացքում դրամահավաք է անցկացվել. հավաքված ամբողջ հասույթը ուղարկվելու է Արցախ՝ մի շարք սոցիալական ծրագրերի իրականացման համար։ Մասնավորապես, Իվանյան համայնքում կառուցվելու է մանկապարտեզ, գյուղական համայնքներից մեկում՝ համայնքային կենտրոն, կիրականացվեն նաև մի շարք այլ ծրագրեր, որոնք մեր բնակչության համար շատ կարևոր են:

Այցի շրջանակներում եղել են նաև մի շարք հանդիպումներ թե՛ տեղի հայկական համայնքային կառույցների և թե՛ Կանադայի օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, հանդիպում է տեղի ունեցել Կանադա-Հայաստան բարեկամություն խմբի անդամների, ինչպես նաև Քվեբեկի նահանգի օրենսդիր մարմնում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Այդ հանդիպումները լավ հնարավորություն էին ներկայացնելու այն դրական գործընթացները, որոնք առկա են Արցախում և, որոնք մենք պարտավոր ենք ներկայացնել աշխարհին՝ օգտագործելով մեր բոլոր հնարավորությունները:

Որքան էլ Կանադան հեռու է գտնվում Արցախից, այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ մենք կարող են ընդհանուր համագործակցության եզրեր գտնել:

- Այցի շրջանակներում Դուք Օտտավայի Քարլտոն համալսարանում հանդես եք եկել «Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը» թեմայով դասախոսությամբ: Հայտնի է, որ Քարլտոնը Կանադայի լավագույն համալսարանների առաջին տասնյակում է, ինչպես նաև, այն գիտատեխնիկական ուղղվածություն ունի։ Հետաքրքիր է, ինչո՞վ էր պայմանավորված նման ուղղվածությամբ   համալսարանում Ձեր՝ դասախոսությամբ հանդես գալը. չէ որ սովորաբար ԱԳ նախարարները նման դեպքերում նախընտրում են հումանիտար թեքումով համալսարաններ:

- Քարլտոն համալսարանում դասախոսությամբ հանդես եմ եկել բուհի հայ ուսանողների միության նախաձեռնությամբ. նման հրավեր վաղուց արդեն կար: Ի դեպ, միջոցառումը բաց էր բոլորի համար. բացի հայ ուսանողներից, այնտեղ  կային օտարազգի ուսանողներ ևս։ Դա  լավ առիթ է՝ Արցախը և նրա հիմնհարցը ներկայացնելու համար: Կարծում եմ իսկապես արդյունավետ հանդիպում էր, քանի որ շատ հետաքրքիր հարցեր են հնչել, որոնց վերլուծությունները թույլ են տալիս ճշգրտել մեր մոտեցումները, հատկապես, թե ինչպես պետք է մեր խնդիրները ներկայացնենք արտաքին լսարանին:

Ասեմ նաև, որ շատ լավ տպավորություններ ունեմ կանադահայ համայնքից. նրանք միավորված են ազգային գաղափարների շուրջ, և այդ ուղղությամբ շատ կազմակերպված աշխատանք է իրականացվում, ինչը, անշուշտ, միայն դրվատանքի է արժանի:

-Պարոն նախարար, այս օրերին Ստեփանակերտում՝ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում¸ տեղի է ունենում հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի դատավարությունը: Գաղտնիք չէ, որ այս աղմկահարույց գործի նկատմամբ մեծ է նաև միջազգային հանրության ուշադրությունը:  Չե՞ք գտնում, արդյոք, որ նպատակահարմար է դատական նիստին հրավիրել միջազգային համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչների:

-Չեմ կարծում, որ այդ դատավարությունը պետք է վերածենք քաղաքական շոուի. դա մեր ոճը չէ։Դատական գործի նպատակն է՝ պարզել, թե ինչպես է տեղի ունեցել հանցագործությունը, և համապատասխան պատիժ սահմանել մեղավորների նկատմամբ։ Համոզված եմ, որ դատարանի որոշումը կլինի օբյեկտիվ և արդար. սա դատական գործընթաց է, և այն չի կարելի օգտագործել քաղաքական շահարկումների համար:

ԼՂՀ իշխանություններն անում են հնարավորինս ամեն ինչ, որ ապահովեն բաց և անաչառ դատական գործընթաց, որին, ցանկության դեպքում կարող են մասնակցել նաև միջազգային համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներ:

- Քաղաքական ակտիվ ժամանակահատվածը 2014-ի համատեքստում, կարծես թե, ավարտին է մոտենում։ Ի՞նչ կարող ենք արձանագրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, և, մասնավորապես, ի՞նչ տվեց նախագահների մակարդակով Փարիզում կայացած հանդիպումը:

-Նախ և առաջ՝ դեռ չէի շտապի ավարտել 2014 թվականը, և մինչև տարեվերջ մենք բավականաչափ ժամանակ ունենք, որը պետք է առավելագույնս ինտենսիվ օգտագործենք՝ առաջ մղելով մեր արտաքին քաղաքական շահերը և նպատակները; Ինչպես և նախորդ տարիներին, այսօր ևս մեր արտաքին քաղաքական օրակարգի հիմնական հարցը շարունակում է մնալ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որտեղ, որքան էլ ձգտում ենք առաջընթաց ապահովել, ցավոք, ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով դեռևս ցանկալի արդյունքի չենք կարողանում հասնել:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Փարիզում կայացած վերջին հանդիպմանը, ինչպես նաև դրան նախորդած Նյուպորտի և Սոչիի հանդիպումներին, ապա կարող ենք դրանք դրական գնահատել, սակայն այդ ամենը բավարար չէ բանակցային գործընթացում լիարժեք առաջընթաց ապահովելու համար:

Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ. բանակցային գործընթացում շոշափելի առաջընթաց կարող ենք ունենալ միայն այն պարագայում, երբ բանկացություններում վերականգնվի ԼՂՀ-ի  լիարժեք մասնակցությունը: Իհարկե, այդ հանդիպումները կարևոր են, որովհետև դրանք գոնե այն եզակի ձևաչափերն են, որոնք նպաստում են տարածաշրջանում թեկուզ և փխրուն, բայց կայունության պահպանմանը: Ու թերևս այս հանդիպումների գլխավոր խորհուրդն այն է, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ բացառելով այլ տարբերակ: Սա շատ հստակ եզրահանգում է, և դա ոչ միայն համանախագահների տեսակետն է, այլև ԼՂՀ-ի  և ՀՀ-ի դիրքորոշումը:

-Պրն. Միրզոյան, որպես հարցի շարունակություն՝ կխնդրեի մի քանի խոսքով անդրադառնայիք ընթացիկ տարում արտաքին քաղաքականության մեջ մեր հաջողություններին:

-Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում մենք մեր աշխատանքները շարունակել ենք՝ հիմնվելով նախորդ տարիներին ունեցած ձեռքբերումների վրա, առաջնորդվելով հանրապետության Նախագահի կողմից մշակված արտաքին քաղաքականության սկզբունքներով:

Մեզ համար հատկապես շատ կարևոր են այն դրական զարգացումները, որ ունենք մասնավորապես ԼՂՀ-ի ճանաչման գործընթացում։ Ինչպես գիտեք, այս տարի ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի և եվրոպական մայրցամաքում Բասկերի երկրի կողմից որոշումների տեսքով ճանաչում և սատարում է ստացել Արցախի Հանրապետության ինքնորոշումը:

Տարվա ընթացքում շարունակել ենք զարգացնել ապակենտրոնացված համագործակցությունն արտասահմանյան և արցախյան քաղաքների միջև: Այս ամենը, մեր գնահատմամբ, վկայում է նախ և առաջ այն մասին, որ Արցախը ոչ միայն կայացել է որպես պետություն, այլև հանդես է եկել որպես պատասխանատու քաղաքական դերակատար, ում հետ պետք է համագործակցել: Մենք փորձել ենք նաև ընդլայնել խորհրդարանական շփումների շրջանակները և տարվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ արտասահմանյան պատվիրակությունների այցելություններ: Այս համատեքստում առանձնապես, որպես կարևորագույն զարգացում, ես կնշեի Եվրամիություն-Արցախ խմբի ձևավորման մեկնարկը:

Առհասարակ, մենք փորձում ենք վարել բազմակողմանի քաղաքականություն՝ բոլորի հետ հավասարապես պահպանելու լավ հարաբերություններ։ Իմ խորին համոզմամբ՝ դրանով են նաև պայմանավորված մեր արտաքին քաղաքակության մեջ առկա դրական զարգացումները:

Իհարկե, այսքանով չենք բավարարվում, և այն բոլոր ձեռքբերումները, որոնք ունեցել ենք այս ընթացքում, մեզ պարտադրում են աշխատել ավելի մեծ մասշտաբով, որպեսզի կարողանանք մեր երկրի համար ապահովել նոր հաջողություներ:

                                                                    Հարցազրույցը վարեց Վահրամ Պողոսյանը


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search