Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում լույս է տեսել «Ապրիլը ապրել չթողեց» վերնագրով գիրքը

Ստեփանակերտում լույս է տեսել արցախցի լրագրող Արմինե Աբրահամյանի «Ապրիլը ապրել չթողեց» վերնագրով գիրքը՝ նվիրված 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված ավագ ենթասպա Դավիթ Յուրիի Գասպարյանի ծննդյան 38-ամյակին:

Ստեփանակերտում լույս է տեսել «Ապրիլը ապրել չթողեց» վերնագրով գիրքը

Ստեփանակերտում   լույս  է  տեսել    «Ապրիլը  ապրել  չթողեց»  վերնագրով  գիրքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արմինե Աբրահամյանն ասել է, որ ինքը, տարիներ շարունակ աշխատելով  ԱՀ   «Արհմիություններ» պաշտոնաթերթում, երբեք չի մտածել, որ կգա մի օր երբ պիտի գրի մի մարդու մասին, ով կյանքի ծաղկուն տարիքում պատերազմի զոհ դարձավ:

Գրքի վերնագիրն ընտրելու մասին   Ա. Աբրահամյանը մասնավորապես ասել է. «Ոչ ոք մեղավոր չէ այն ցավի համար, որ գիտակցաբար թշնամին հասցրեց բոլորիս, ապրիլյան իրադարձությունների ժամանակ: Ապրիլը կյանքի արարման, ծաղկման ամիս է, իսկ Դավիթի կյանքը փթթուն տարիքում, ավաղ, մնաց անավարտ. հենց այդ պատճառով էլ «Ապրիլն ապրել չթողեց» գիրքը վերնագրել եմ այսպես: «Գիրքը տպագրվել է Դավիթի մտերիմ ընկեր Բեգլար Բեգլարյանի հովանավորությամբ: 79 էջանոց գրքույկի վրա աշխատել եմ 9 ամիս. այստեղ ներկայացված եմ Դավիթի հարազատների, ընկերների, ուսուցիչների հուշերը: Մեր մնացած քաջազունների նման Դավիթը հայրենիքի համար չխնայեց իր մատաղ կյանքը. նա առանց երկմտելու մեկնեց մարտի՝ պաշտպանելու համար իր ծնողներին, երեխաներին, հարազատներին, իր հող հայրենին:

Մենք՝ ողջերս, պարտավոր ենք հավերժ վառ պահել բոլոր զոհված ազատամարտիկների հիշատակը, նրանց անունն ու պատիվն»,-ասել է Ա. Աբրահամյանը և ավելացրել,- Դավիթին ճանաչել եմ դեռևս պատանեկության տարիներից և նրա մոտ նկատել եմ ընդգծված հայրենասիրություն, անձնուրաց սեր դեպի հայրենիքը: Հայկական ավանդական լավագույն սովորույթները պահպանող ընտանիքից է նա սերվել, ձեռք բերել մարդկային դրական որակներ:
Դավիթի մասին հիշողություններով իմ բոլոր զրուցակիցները կիսվել են ինձ հետ՝ սրտի ցավով հարմարվելով Դավիթի նման հայրենանվեր ու ասպետական հայորդու կորստին: Ի դեպ, գրքում նաև զետեղված են նաև բանաստեղծություններ՝ նվիրված Դավիթ Գասպարյանին»:
Նշենք, որ  Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան N 7 հիմնական դպրոցում՝ Դավիթի     ավագ որդու՝  Յուրիի     դասարանը կրում  է     իր   հերոս հոր՝  Դավիթ Գասպարյանի անունը:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search