Կանադայի Մոնրեալ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում այս գիշեր կայացել է բազմամարտի եզրափակիչը։
Արթուր Դավթյանը 13-րդն է մարմնամարզության աշխարհի առաջնությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Արթուր Դավթյանը 83.332 միավորով զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։
Դավթյանը որակավորման փուլի հետ համեմատած բարելավել է իր միավորների ցուցանիշը։
Բազմամարտում աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել է չինացի Սիաո Ռոուտենգը։ Վաղը, նժույգթափեր վարժության եզրափակչում հանդես կգա Հարություն Մերդինյանը։