Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է «Սուպեր մամա 2» ֆիլմի առաջնախաղը

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում տեղի է ունեցել «Սուպեր մամա 2» կատակերգական ֆիլմի առաջնախաղը։

Ստեփանակերտում կայացել է «Սուպեր մամա 2» ֆիլմի առաջնախաղը

Ստեփանակերտում կայացել է «Սուպեր մամա 2»  ֆիլմի առաջնախաղը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Սուպեր մամա 2» ֆիլմի հիմնական գործողությունները տեղի են ունենում կանանց գաղութում: Գլխավոր հերոսներն են հանրահայտ դերասաններ Հայկ Մարությանը, Գարիկ Պապոյանը, Լիլի Էլբակյանը, Արսինե Նավասարդյանը, Անի Խաչիկյանը և այլք: Ֆիլմը պատմում է ընտանիքի կարևորության, հայր և որդի փոխհարաբերությունների մասին, թե ինչպես որդին դժվար պահին կաող է օգնել հորը, ինչպես կարող է ամուսինը զոհել իրեն հանուն կնոջ և ընտանիքի: Այս ֆիլմում ընտանիքի սերը հաղթահարում է բոլոր խնդիրները:

Ստեփանակերտում «Սուպեր մամա 2»-ի ցուցադրությունից առաջ Արցախի հանդիսատեսին տեսաուղերձով ողջունել է ֆիլմի դերասան Հայկ Մարությանը և նշել, որ որոշ պատճառներով չի կարողացել գալ առաջնաղաղին, բայց հետագա ցուցադրություններից մեկին անպայման ներկա կլինի։

«Արցախպրես»-ի արտահաստիքային թղթակցի (Աննա Պետրոսյան) հետ զրույցում ֆիլմի մարզային ցուցադրությունների պատասխանատու Տիգրան Վիրաբյանն ասել է, որ իրենք հենց սկզբից ամեն ինչ արել են, որ ֆիլմը ցուցադրվի Հայաստանի բոլոր մարզերում, ինչպես նաև Արցախում։

«Կան տեղեր, որոնք ֆիլմի ցուցադրության համար չունեին դահլիճային հատուկ պայմաններ։ Այդ պատճառով էլ մենք բարձր որակով ֆիլմ ցուցադրելու համար, մարզերում ստեղծում ենք բոլոր հնարավորությունները: Արցախում այդ խնդիրը չկա: Ֆիլմի ավարտից հետո տարբեր տարիքային խմբի ու սեռի պատկանող հանդիսատեսի դեմքի ժպիտն արդեն խոսում է այն մասին, որ այն դուր է եկել նաև արցախցի հանդիսատեսին»,- մանրամասնեց Տ․ Վիրաբյանը։

Մարզային ցուցադրությունների պատասխանատուն նաև նշեց, որ հանդիսատեսի մեծաքանակ հոսքը, որ կա դեպի կինոթատրոններ, ստիպում է՝ ամեն անգամ մտածել, որ իրենք ճիշտ ուղու վրա են և պետք է կարողանան մարզերի բնակչությանը նույնպես անմասն չթողնենլ այն մշակութային երևույթներից, որոնք տեղի են ունենում մայրաքաղաքում:

«Ես ստեղծագործական ֆիլմի աշխատանքներին միանում եմ միայն հետարտադրական գործընթացում, բայց այդ գործընթացի հաջողությունց դուրս գալով պետք է ասեմ, որ այս ֆիլմը արտադրողները գիտեն՝ ինչպես ձեռքը դնել ժամանակի զարկերակի վրա և ինչպիսի ֆիլմ ստեղծել, որը հետաքրքիր լինի հանդիսատեսի համար։ Ֆիլմի ցուցադրությունից օրեր առաջ սպառվում են բոլոր տոմսերը, ինչը խոսում է այն մասին, որ մարդիկ տեսել են, թե այս ոճի մեջ ինչպես է աշխատում մեր ստեղծագործական խումբը»,- պարզաբանել է Տ․ Վիրաբյանը և ավելացրել, որ «Սուպեր մամա 2»-ը ֆիլմ է, որը տեղիք է տալիս մտածել շատ հարցերի շուրջ, այնպիսի իրավիճակների մասին, որոնք ստիպում են վերջնականապես հասկանալ, թե ինչքան կարևոր է ընտանիքը։

Կինոթատրոնի մենեջեր Արթուր Կարապետյանն էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 8–ից սկսած ֆիլմը կցուցադրվի «Վալլեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search